Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Դալալոյանը՝ ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ

Դալալոյանը՝ ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ
18.01.2019 | 02:43

Ինչպես տեղեկացնում է «Սովետսկի սպորտը», Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչում է շնորհվել Արթուր Դալալոյանին: Հայազգի այս փառահեղ մարզիկը դարձել է 21-րդ դարի ռուսաստանցի առաջին մարզիկը, որն աշխարհի մեկ առաջնությունում նվաճել է երկու ոսկե մեդալ: Դալալոյանը բացառիկ է նաև նրանով, որ տևական ընդմիջումից հետո Ռուսաստանին բերեց բազմամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը, փաստ, որն իր կարևորության մեջ այնպիսին էր, որ աննկատ չմնաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ